Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Մենք իսկապես ցանկանում ենք ինչ-որ բան փոխել երկրում»

«Մենք իսկապես ցանկանում ենք ինչ-որ բան փոխել երկրում»
08.07.2016 | 01:12

ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆ («Համախմբում» կուսակցություն)

-Պարոն Բոզոյան, որո՞նք են լինելու ձեր կուսակցության հետագա քայլերը:
-Հզորացնում ենք մեր տարածքային կառույցները:
-Քանի՞ տարածքային կառույց ունեք այս պահին:
-Այս պահին ունենք քսանը, մինչև աշուն կունենանք 100-ը. դրանք կլինեն ռեալ-գործող, գաղափարներ գեներացնող կառույցներ:
-Կհասցնե՞ք պառլամենտական ընտրություններին կազմ ու պատրաստ, հագած-կապած լինել:
-Անշուշտ: Մարդկանց մոտ կա փոփոխությունների անչափ մեծ սպասում:
-Ի՞նչն եք փոխելու:
-Մարդիկ վատ են ապրում…
-Դուք նրանց փո՞ղ եք տալու:
-Ոչ, մենք նրանց գաղափար ենք «տալու»: Հենց դա պետք է մենք փոխենք: Ի դեպ, փող մենք չունենք, որ նրանց տանք:
-Նկատո՞ւմ եք` մեկ տառի տարբերություն է` «փող»-«փոխել»: Բա ինչո՞ւ փող չունեք:
-Կունենանք: Գիտեք, այո, կարող են լինել մարդիկ, որոնք փողի են սպասում, բայց ավելի շատ են մարդիկ, ովքեր գաղափարի, արդարության են սպասում, ուզում են իրավիճակ փոխվի, իրենք իրենց մարդ զգան, երկրի քաղաքացի լինեն: Մենք այդ մարդկանց հետ ենք աշխատելու: ՈՒր գնացել ենք, մարդիկ տեսել, զգացել են, որ մենք իմիտացիաներով չենք առաջնորդվում, նրանք նկատում են, որ մենք իսկապես ցանկանում ենք ինչ-որ բան փոխել երկրում: Հա, ի դեպ, շատ հետաքրքիր է, որ Դուք հիմա ինձ չեք հարցնում Օսկանյան-Մարտի 1 կապի մասին, որից ով չի ալարում, այս օրերին խոսում է, և ինչի մասին մարզերում, ի դեպ, որևէ հարց չի հնչում:
-Ժամանակը չէ, կհասցնեն: Դեռ ո՜ւր եք:
-Թող հարցնեն, բայց չէ՞ որ էդ նույն մարդիկ տեսել են, որ նույն Մարտի 1-ի արդյունքում մեկ այլ մարդ է դարձել նախագահ, ասել է` շահառուն ինքն էր, Օսկանյանն ի՞նչ կապ ուներ այդ ամենի հետ:
-Բոզոյան ջան, էնքա՜ն ենք լսել էդ մասին, ասեմ իմ կարծիքը. «էդ մարդը» դարձել է նախագահ, բայց «էդ մարդուն»` «է՛դ արյունը», հաստա՛տ, պետք չէր, այլոց էր պետք այն:
-Ես չեմ ասում՝ պետք էր, թե ո՞ւմ էր պետք, թող հասարակությունը որոշի:
-Ո՞Ւմ էր պետք, Երվա՛նդ:
-Գնում էր բախում երկու ուժերի` Սերժ Սարգսյանի և ԼՏՊ-ի միջև:
-Էլի մոռացաք Ռոբերտ Քոչարյանին:
-Ռոբերտ Քոչարյանը հեռանում էր:
-Չէր ուզում հեռանալ, չէր ուզում դառնալ երիտթոշակառու, ուզում էր լինել «ծովերի թագավոր»` վարչապետ:
-Կարմե՛ն, Ռոբերտ Քոչարյանը հեռանում էր, և նրան այդ արյունը բացարձակապես պետք չէր: Բախումն իրականում եղել է երկու ուժերի միջև, արդյունքում շահել է նրանցից մեկը: Թող միմյանց մեջ որոշեն` ով էր, ի վերջո, մեղավորը: Մեկ բան կարող եմ ասել՝ Վարդան Օսկանյանը, որպես արտգործնախարար, շատ մեծ ցանկության դեպքում անգամ չէր կարող Մարտի 1 սկսել, ապա և` կանխել այն: Եվ, որ ամենակարևորն է, Մարտի 1-ը Հայաստանում չկայացած ընտրական համակարգի արդյունք էր:


Ճեպազրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 2674

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ